Jump to content

Մարկո Անտոնիո Ռուբիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Անտոնիո Ռուբիո
Marco Antonio Rubio
Դրոշ
Դրոշ
ԱՄՆ-ի սենատոր Ֆլորիդա նահանգից
Դրոշ
Դրոշ
 2011 թվականի հունվարի 3
Նախորդող Ջորջ Լեմի
Դրոշ
Դրոշ
Ֆլորիդայի Ներկայացուցիչների Պալատի սպիկեր
Դրոշ
Դրոշ
2007 թվականի հունվարի 2 - 2009 թվականի հունվարի 2
Նախորդող Ալլան Բենս
Հաջորդող Ռեյ Սենսոմ
Դրոշ
Դրոշ
Ֆլորիդայի Ներկայացուցիչների Պալատի անդամ 111-րդ ընտրատարածքից
Դրոշ
Դրոշ
2000 թվականի հունվարի 25 - 2009 թվականի հունվարի 2
Նախորդող Կարլոս Վալդես
Հաջորդող Էրիկ Ֆրեսեն
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Սանտա Ֆե Քոլեջ
Ֆլորիդայի համալսարան
Մայամիի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1971 թվականի մայիսի 28
Ծննդավայր ԱՄՆ, Ֆլորիդա, Մայամի
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ամուսին Ժանետ Դուսդեբես
 
Կայք՝ Senate website
 
Ինքնագիր

Մարկո Անտոնիո Ռուբիո (անգլ.՝ Marco Antonio Rubio, հունիսի 16, 1980(1980-06-16), Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ ամերիկացի քաղաքագետ, Հանրապետական կուսակցության անդամ։ 2011 թվականից ԱՄՆ-ի սենատորն է Ֆլորիդայի նահանգից և Թեյախմության շարժման ֆավորիտը։ 2019 թվականից Սենատի՝ փոքր բիզնեսի հարցերով կոմիտեի նախագահն է[1]։

Time ամսագրի կարծիքով՝ 2012 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ-100-ում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկո Ռուբիոն 1989 թվականին:

Մարկո Ռուբիոն ծնվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Նրա ծնողները՝ Մարիո Ռուբիոն և Օրիա Գարսիան, Կուբայից ԱՄՆ են գաղթել 1956 թվականին[3] և 1975 թվականին դարձել ամերիկյան քաղաքացիներ։

Ռուբիոն իր մանկության մի մասն անցկացրել է Լաս Վեգասում (Նևադա), սակայն 1980-ականներին ընտանիքը վերադարձել է Ֆլորիդա։ Մարկոն դարձել է Հարավային Մայամիի միջնակարգ դպրոցի (South Miami High School) ֆուտբոլային թիմի «աստղ»։ Նա դպրոցն ավարտել է 1989 թվականին և ֆուտբոլային թոշակ է ստացել Tarkio College-ում (Միսսուրի), այստեղ սովորել է մեկ տարի, իսկ հետո տեղափոխվել է Ֆլորիդայի համալսարան[4]։

1987 թվականի դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել այն տանը, որտեղ ապրում էր Ռուբիոյի ավագ քույրը՝ Բարբարան, ամուսնու ՝ Օռլանդո Սիսիլիայի (Orlando Cicilia) հետ, ով կասկածվում էր թմրավաճառության մեջ (հետագայում նա դատապարտվեց աղմկահարույց դատավարություններից մեկի արդյունքում)։ Ո՛չ Բարբարային, ո՛չ էլ Ռուբիոյի ընտանիքից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել (Մարկոն ունի ևս մի քույր՝ Վերոնիկան)[5]։

Քաղաքական կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Մարկո Ռուբիոն ստացել Է Ֆլորիդայի համալսարանի բակալավրի աստիճան և ընդունվել է Մայամիի համալսարան, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբանական կրթություն։ 1998 թվականին ընտրվել է Արևմտյան Մայամիի քաղաքային վարչություն, 1999 թվականին՝ Ֆլորիդայի Ներկայացուցիչների Պալատ։ 2003-2006 թվականներին Պալատում եղել է մեծամասնության առաջնորդը, 2006-2008 թվականներին՝ խոսնակը։ 2010 թվականին հաղթել Է ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում և Ֆլորիդայից սենատորի աթոռն զբաղեցնում է 2011 թվականի հունվարի 3-ից[6]։

1999 թվականին Ռուբիոն նահանգի Ներկայացուցիչների Պալատի լրացուցիչ ընտրություններում ճնշող առավելությամբ հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Անաստասիա Մ.Գարսիային (Anastasia M. Garcia)՝ ստանալով ձայների 72 տոկոսը՝ մրցակցուհու 28 տոկոսի դեմ։ 2000, 2002 և 2006 թվականներին նա վերընտրվել Է՝ լինելով միակ թեկնածուն, իսկ 2004 թվականին հաղթել է մրցակցին՝ հավաքելով ձայների 66 տոկոսը։ 2010 թվականին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում Ռուբիոն հաղթել է 49 տոկոս արդյունքով՝ հետևում թողնելով անկախ թեկնածու Չարլի Քրիստին (Ֆլորիդայի նախկին հանրապետական նահանգապետ, ով պարտվել էր իր երիտասարդ մրցակցին՝ Սենատում իր կուսակցությունից առաջադրվելու իրավունքը[7]) և դեմոկրատ Քենդրիկ Միկին։ 2012 թվականի սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ Ռուբիոյի գործունեությունը Սենատում վայելում է գործընկերների՝ ընդհանուր առմամբ 61 տոկոսի, հանրապետականների՝ 83 տոկոսի, անկախ սենատորների՝ 53 տոկոսի աջակցությունը։ Դեմոկրատների 48 տոկոսը նրա գործունեությանը հավանություն չի տվել։ Սենատորը դավանում է Հանրապետական կուսակցության այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են քաղաքացիների կյանքին կառավարության միջամտության սահմանափակումը, հարկային պատասխանատվությունը, ընտանեկան արժեքները և քրիստոնեական դավանանքը[8]։

Ռուբիոն 2012 թվականին Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանում ՝ այնտեղ ապրող և աշխատող Կուբայի նախկին քաղաքացիների հետ։

2008 թվականին, լքելով Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատը, Ռուբիոն սկսեց քաղաքագիտություն դասավանդել Ֆլորիդայի միջազգային համալսարանում՝ շարունակելով այդ գործունեությունը նաև ԱՄՆ Սենատում ընտրվելուց հետո (էթիկայի կանոնները սահմանափակում են նրա եկամուտն այդ ոլորտում տարեկան 24 000 դոլարի սահմաններում)[9]։

ԱՄՆ-ի Սենատում Ռուբիոն գլխավորել է Առևտրի, գիտության և տրանսպորտի կոմիտեի օվկիանոսների, մթնոլորտի, ձկնորսության և առափնյա պահպանության ենթակոմիտեն, սակայն դրա հետ մեկտեղ գլոբալ տաքացման պատճառ չի համարում մարդու գործունեությունը, իսկ ի պատասխան լրագրողների հարցին, թե որն է, ըստ նրա, երկրի տարիքը, հայտարարել է, որ այդ խնդիրը բանավեճերի առարկա է գիտնականների և աստվածաբանների միջև, որին միջամտելը նա իր համար հնարավոր չի համարում[10]։

2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Միթ Ռոմնիի թիմն ուսումնասիրել է Մարկո Ռուբիոյին որպես փոխնախագահի թեկնածու ներգրավելու հնարավորությունը[11]։

2015 թվականի հունվարի 27-ի, 2014 թվականի նոյեմբերին միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակից հետո, Ռուբիոն գլխավորել Է նաև ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի Արևմտյան կիսագնդի և թմրանյութերի գլոբալ խնդիրների ենթակոմիտեն[12]։

2014 թվականի մարտի 19-ին Ռուբիոն հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով՝ Ղրիմի միացման կապակցությամբ։ Հնարավոր միջոցների թվում նա նշել է վիզային և ֆինանսական սահմանափակումները նախագահ Պուտինի և նրա մերձավոր գործարար և քաղաքական շրջապատի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը՝ ընդհանուր առմամբ[13]։

Նախագահական ընտրարշավ 2015-2016

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկո Ռուբիոն 2016 թվականի հունվարի 21-ին Նյու Հեմփշիրի համալսարանում հանդես է գալիս «Ամերիկացիները հանուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության» համաժողովում: Լուսանկարը արված է Գեյջ Սկիդմորի կողմից (Gage Skidmore).

2015 թվականի ապրիլի 15-ին սենատոր Մարկո Անտոնիո Ռուբիոն պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին։ Իր ելույթում նա Հիլարի Քլինթոնին անվանել է «երեկվա օրվա առաջնորդ»[14]։

Ռուբիոն քննադատել է նախագահ Օբամայի վարչակազմի այնպիսի քայլերը, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համալիր ծրագիրը և Կուբայի հետ հարաբերություններում լարվածության լիցքաթափումը՝ հայտարարելով, որ նախագահը «չափազանց արագ է գնում ճնշողների հետ գործարքների, բայց չի շտապում պայմանավորվել ճնշվածների հետ»[15]։

Քաղաքական վերլուծաբանները նշել են, որ անդամակցելով Հանրապետական կուսակցության փրայմերիզին, Ռուբիոն խստացրել է իր դիրքորոշումը անօրինական ներգաղթի հարցում։ 2013 թվականին նա ընդգրկված էր այսպես կոչված «ութի ավազակախմբում»՝ սենատորների խումբ, որը ներառում էր յուրաքանչյուր կուսակցությունից չորսական ներկայացուցիչ և օրինագիծ էր պատրաստել ներգաղթյալների օրինականացման վերջնական նպատակով, ովքեր արդե՛ն իսկ ԱՄՆ-ի տարածքում գտնվում էին առանց համապատասխան փաստաթղթերի։ 2015 թվականի փետրվարին նա իր՝ այն ժամանակվա քաղաքականությունը հայտարարեց սխալ, իսկ 2015 թվականի ապրիլի 14-ին կարծիք է հայտնել Կոնգրեսի միջոցով նման բարեփոխումներ իրականացնելու անհնարինության մասին[16]։

2016 թվականի հունվարի 31-ին Այովա նահանգում տեղի է ունեցել առաջին փրայմերիզը՝ բաց նախնական ընտրություն, որի արդյունքներով Ռուբիոն կարևոր հայտ ներկայացրեց հանրապետական թեկնածուների շրջանում հաղթելու համար՝ ձայների 23 տոկոսով երրորդ տեղը զբաղեցնելով Դոնալդ Թրամփից (24 տոկոս) և Թեդ Քրուզից (28 տոկոս) հետո[17]։ Հայրենի նահանգ Ֆլորիդայում 2016 թվականի մարտին կայացած փրայմերիզում կրած պարտությունից հետո հանել է իր թեկնածությունը[18]։

Գործունեությունը 2016 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա օգնում է Թրամփի վարչակազմին ստիպելու խստացնել Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցները և առաջարկում է աջակցել Վենեսուելայի կառավարության դեմ պետական հեղաշրջմանը[19]։

2018 թվականի դեկտեմբերի 20-ին դատապարտել Է նախագահ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ դա կհանգեցնի թուրքական զորքերի կողմից քրդերի կոտորածին և Իսլամական պետության վերածնմանը[20]։

Նախաձեռնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 27-ին Ռուբիոն ԱՄՆ-ի Կոնգրեսին օրինագիծ է ներկայացրել՝ Վաշինգտոնում գտնվող այն փողոցի վերանվանման մասին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը՝ «Վիսկոնսին Ավենյու»-ից «Բորիս Նեմցով Պլազա»[21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունվարին Ռուբիոն և նրա կինը՝ Ժանետը, փոխնախագահ Ջո Բայդենի հետ՝ որպես սենատոր երդվելուց անմիջապես հետո:

1998 թվականին Ռուբիոն ամուսնացել է Ժանետ Դուսդեբեսի հետ, ում հետ ծանոթացել է Մայամիի դպրոցում ուսանելու տարիներին (Ժանետը Մայամի Դոլֆինսի չերլիդեր էր)։ Ամուսինները ունեն չորս երեխա[22][23]։

en:Marco Rubio presidential campaign, 2016

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Powers, Scott (2019 թ․ հունվարի 9). «Marco Rubio will lead Senate's small business committee». Florida Politics (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. Самые влиятельные люди в мире 2012
  3. Francesca Chambers (2015 թ․ ապրիլի 13). «'Yesterday is over, and we are never going back': Marco Rubio takes a swipe at Hillary as he announces his candidacy for president» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Marco Rubio» (անգլերեն). biography.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  5. Manuel Roig-Franzia and Scott Higham (2015 թ․ դեկտեմբերի 15). «The drug-smuggling case that brought anguish to Marco Rubio's family» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  6. «RUBIO, Marco, (1971 - )». Biographical Directory (անգլերեն). US Congress. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  7. «Former Florida governor Charlie Crist to run for US Congress as Democrat» (անգլերեն). The Guardian. 2015 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  8. Sara Reynolds (2012 թ․ դեկտեմբերի 7). «Marco Rubio 2016: Rubio Is the Change the GOP Desperately Needs» (անգլերեն). Policy.mic. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  9. Ben Terris (2015 թ․ փետրվարի 10). «What it's like to take a political science class with professor Marco Rubio» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  10. Ashley Alman (2015 թ․ դեկտեմբերի 1). «Marco 'Not A Scientist' Rubio To Oversee Major Government Science Programs In New Role» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  11. Steve Peoples and Kasie Hunt (2012 թ․ հունիսի 19). «Mitt Romney: Marco Rubio Being 'Thoroughly Vetted' For Vice President» (անգլերեն). Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Marco Rubio Takes Over Western Hemisphere Subcommittee, Expands Foreign Policy Credentials» (անգլերեն). Sunshine State News. 2015 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  13. Marco Rubio (2014 թ․ մարտի 19). «Marco Rubio: Making Putin pay» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  14. Alexandra Jaffe and Dana Bash (2015 թ․ ապրիլի 14). «He's in: Marco Rubio announces presidential bid» (անգլերեն). CNN. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  15. «Marco Rubio slams Obama's outreach to Iran and Cuba» (անգլերեն). Washington Times. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  16. Matt Viser (2015 թ․ հունիսի 21). «Timeline: Marco Rubio on immigration» (անգլերեն). Boston Globe. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  17. Benjy Sarlin (2016 թ․ փետրվարի 1). «Iowa Caucus: Donald Trump and Marco Rubio Battle for Second Place» (անգլերեն). NBC News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  18. Марко Рубио вышел из президентской гонки в США
  19. «Is Latin America Still the US's "Backyard"?» (անգլերեն). América Latina en movimiento. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  20. «'We're Abandoning Them': Rubio Says Syria Pullout Will Lead to 'Slaughter' of Kurds by Turkey» (անգլերեն). Fox News. 2018 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. «Rubio Introduces Legislation Renaming Street in Front of Russian Embassy in Honor of Assassinated Dissident». rubio.senate.gov. 2017 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  22. Howard Koplowitz (2015 թ․ ապրիլի 13). «Who Is Marco Rubio's Wife? Jeanette Desdoubes, Former Miami Dolphins Cheerleader, Shies Away From Media Attention» (անգլերեն). International Business Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  23. Ben Siegel (2014 թ․ ապրիլի 14). «Meet Marco Rubio's Wife: Jeanette Dousdebes Shares 6 Surprising Stories About Her Husband» (անգլերեն). ABC News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]